Ventil Sauber
Արտիկուլ՝ 1989, Ծավալ՝ 0.25 լ․
Ventil Sauber
Արտիկուլ՝ 1989, Ծավալ՝ 0.25 լ․
Փականների և այրման խցերի մաքրման հավելանյութ.
Նկարագրություն
Ventil Sauber-ը արդյունավետ հեռացնում է փականներին առաջացած նստվածքները:Հեռացնում է կարբյուրատորում և բոցամուղների (форсунка) վրա առաջացած մուրը, ինչը նպաստում է շարժիչի աշխատանքի բարելավմանը, հուսալի մեկնարկին, շարժիչի հզորության բարձրացմանը, վառելիքի խնայողությանը:Պաշտպանում է վառելահամակարգը կոռոզիայից և նվազեցնում է վնասակար արտանետումները:Նախատեսված է բոլոր տեսակի բենզինային շարժիչների համար:
Հատուկ լուծիչները վերացնում են մուրը խիտ զանգվածի հետ կապող խեժերը: Այրման կատալիզատորների շնորհիվ նստվածքները մանրացվում են և ամբողջովին այրվում:
- Նվազեցնում է այրման խցիկում և փականների վրա առաջացած նստվածքները:
- Վերացնում է խեժերը վառելահամակարգում:
- Պաշտպանում է վառելահամակարգը ժանգից և կոռոզիայից:
- Չի աղտոտում շրջակա միջավայրը:
- Նվազեցնում վառելիքի ծախսը:
- Համատեղելի է կատալիզատորների և տուրբո մակափչումով (турбонаддув) շարժիչների հետ:
Ventil Sauber-ի օգտագործումը ապահովում է փականների մաքսիմալ արդյունավետ մաքրումը, ինչը թույլ է տալիս բարձրացնել շարժիչի աշխատանքի կայունությունը, հուսալիությունը և հզորությունը, նույնիսկ անորակ վառելիքի օգտագործման ժամանակ:
Նախատեսված է «REGULAR» և «SUPER» տեսակի բենզիների համար:
250մլ հավելանյութը նախատեսված է 75լ վառելանյութի համար:
Բենզաբակը պետք է լցված լինի կիսով չափ կամ ավելի: Խառնվում է ինքնաբերաբար: