LM 40 Multi-Funktions-Spray
Արտիկուլ՝ 3391, Ծավալ՝ 0.4 լ․

LM 40 Multi-Funktions-Spray
Արտիկուլ՝ 3391, Ծավալ՝ 0.4 լ․
LM 40 ժանգի լուծիչ, բազմաֆունկցիոնալ սփրեյ
Նկարագրություն
Ունիվերսալ միջոց, որն ունի յուղման, մաքրման, քայքայման և պաշտպանիչ հատկություն: Ապահովում է շփման մակերեսների հուսալի յուղում: Շնորհիվ ներթափանցման բարձր հատկության LM-40 թափանցում է ամենադժվար հասանելի տեղեր: Շատ կարճ ժամանակահատվածում քայքայում է պտուտակների վրա առաջացած ժանգի շերտը: Մակերեսից մաքրում և հեռացնում է յուղի աղտոտվածությունը: Պաշտպանում է կոռոզիայից և ժանգից, ապահովում քրոմե մակերեսների խնամքը:
Օգտագործվում է կենցաղում, սպասարկման կետերում, արտադրության մեջ, ավտոմեքենաների, միացումների, կողպեքների, պտուտակների, փակաների, ավտոմեքենաների ալեհավաքների համար:
- Յուղում և նվազեցնում է շփումը:
- Մաքրում է կեղտն ու ժանգը:
- Վերացնում է խոնավությունը:
- Օժտված է հիանալի ներթափանցող հատկությամբ:
- Բարելավում է էլեկտրական հաղորդունակությունը:
- Չի պարունակում սիլիկոններ:
- Չեզոք է մետաղների, պլաստիկների, լաքապատ և փայտե մակերեսների համար /բացառությամբ պոլիկարբոնատի/РММА/:
- Օգտագործման լայն հնարավորություններ:
LM 40 Multi-Funktions-Spray-ը տնտեսապես շահավետ և ունիվերսալ լուծում է միառժամանակ մի քանի խնդիրների համար՝ տարբեր ոլորտներում շփվող դետալների յուղման, մաքրման և հակակոռոզիոն պաշտպանության համար:
Ցողել մշակման ենթակա մակերևույթին և մի փոքր սպասել: