LM 40 Multi-Funktions-Spray

Արտիկուլ՝ 3391, Ծավալ՝ 0.4 լ․

LM 40 Multi-Funktions-Spray

Արտիկուլ՝ 3391, Ծավալ՝ 0.4 լ․

LM 40 ժանգի լուծիչ, բազմաֆունկցիոնալ սփրեյ


Նկարագրություն

Ունիվերսալ միջոց, որն ունի յուղման, մաքրման, քայքայման և պաշտպանիչ հատկություն: Ապահովում է շփման մակերեսների հուսալի յուղում: Շնորհիվ ներթափանցման բարձր հատկության LM-40 թափանցում է ամենադժվար հասանելի տեղեր: Շատ կարճ ժամանակահատվածում քայքայում է պտուտակների վրա առաջացած ժանգի շերտը: Մակերեսից մաքրում և հեռացնում է յուղի աղտոտվածությունը: Պաշտպանում է կոռոզիայից և ժանգից, ապահովում  քրոմե մակերեսների խնամքը:

Օգտագործվում է կենցաղում, սպասարկման կետերում, արտադրության մեջ, ավտոմեքենաների, միացումների, կողպեքների, պտուտակների, փակաների, ավտոմեքենաների ալեհավաքների համար:

  • Յուղում և նվազեցնում է շփումը:
  • Մաքրում է կեղտն ու ժանգը:
  • Վերացնում է խոնավությունը:
  • Օժտված է հիանալի ներթափանցող հատկությամբ:
  • Բարելավում է էլեկտրական հաղորդունակությունը:
  • Չի պարունակում սիլիկոններ:
  • Չեզոք է մետաղների, պլաստիկների, լաքապատ և փայտե մակերեսների համար /բացառությամբ պոլիկարբոնատի/РММА/:
  • Օգտագործման լայն հնարավորություններ:

LM 40 Multi-Funktions-Spray-ը տնտեսապես շահավետ և ունիվերսալ լուծում է միառժամանակ մի քանի խնդիրների համար՝ տարբեր ոլորտներում շփվող դետալների յուղման, մաքրման և հակակոռոզիոն պաշտպանության համար:

Ցողել մշակման ենթակա մակերևույթին և մի փոքր սպասել:

Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։