Klima Fresh Plus
Արտիկուլ՝ 7629, Ծավալ՝ 0.15 լ․
Klima Fresh Plus
Արտիկուլ՝ 7629, Ծավալ՝ 0.15 լ․
Օդորակիչը թարմացնող միջոց
Նկարագրություն
Նախատեսված է մարդատար և բեռնատար ավտոմեքենաներում տեղադրված օդափոխման համակարգերի կանոնավոր մաքրման և ախտահանման համար:
Շատ կարճ ժամանակահատվածում (մոտ 10 րոպե) վերացնում է ավտոմեքենայի օդորակիչի, օդափոխության խողովակների տհաճ հոտը:
Մաքրում է օդորակիչը բոլոր բակտերիաներից և սնկերից, իսկ արդյունքում թողնում հաճելի և թարմ բույր:
- Վերացնում է տհաճ հոտը:
- Վերացնում է սնկերն ու բակտերաները:
- Ապահովում է թարմ և մաքուր օդ:
- Ստեղծում է հարմարավետ միջավայր Ձեր ճամփորդության համար:
Օգտագործելուց առաջ գոլորշացուցիչի մակերևույթը չորացնել մեքենայի տաքացուցիչի / ջեռուցման համակարգի օգնությամբ: Այնուհետև անջատել օդորակիչը, սահմանել նվազագույն ջերմաստիճան և օդի առավելագույն հոսք, երբ միացված է ներքին շրջանառության / տեղապտույտի ռեժիմը:
Տարրան լավ թափահարել, տեղադրել օդի ներքին շրջանառության տարածքում (շատ դեպքերում գտնվում է առջևի ուղևորի ոտքերի մոտ): Ցողել օդ ներթողող անցքի մեջ, ցողելու ընթացքում բաց թողնել ավտոմեքենայի պատուհանները և դռները:
Գոլորշացուցիչը մաքրելուց հետո նորից միացնել ջեռուցման համակարգը ամբողջ հզորությամբ`օդի խողովակները չորացնելու համար: