LM 47 Langzeitfett + MoS2

Արտիկուլ՝ 1987, Ծավալ՝ 0.1 լ․

LM 47 Langzeitfett + MoS2

Արտիկուլ՝ 1987, Ծավալ՝ 0.1 լ․

Բարձր արդյունավետությամբ քսուք՝ շարժիչի գերծանրաբեռնված դետալների համար:


Նկարագրություն

NLGI երկրորդ դասին պատկանող մուգ մոխրագույն կոնսիստենտ քսուք՝ նախատեսված ավտոմեքենաների, գործիքների, մեխանիզմների և գյուղատեխնիկայի գերծանրաբեռնված դետալների առաջնային և կանոնավոր մշակման համար:

Դիմակայում է ջրի ազդեցությանը, բարձր հարվածային բեռնվածությանը, պտտման արագությանը:

Կիրառման ջերմաստիճանային միջակայքը՝ -30°С-ից մինչև +125°С:

Շնորհիվ մոլիբդենի դիսուլֆիդի հավելանյութի պարունակության՝ օժտված է բացառիկ հատկություններով:

  • Ապահովում է դետալների գերազանց յուղումը, զգալիորեն նվազեցնելով շփումը:
  • Գերազանց պահպանվում է մակերեսին:
  • Դիմակայուն է տաք և սառը ջրով լվացումներին:
  • Կանխարգելում է ցնցումներն ու տատանումները:
  • Դիմակայում է բարձր ճնշմանը:
  • Կիրառվում է ջերմաստիճանային լայն միջակայքում:
  • Ձևավորվում է ամուր, բարակ շերտ, որը պահպանվում է բավականին երկար ժամանակ:
  • Համապատասխանում է DIN 51502 KРF 2 К-30 ստանդարտին:

LM 47 Langzeitfett + MoS2 քսուքի օգտագործումը բարձր մակարդակի վրա է պահպանում  հանգույցների և մեխանիզմների աշխատունակությունը՝ ապահովելով ագրեգատների երկարատև շահագործումը:

Օգտագործելուց առաջ մշակման ենթակա մակերևույթը մաքրել կեղտերից, ժանգից և հին քսանյութից, այնուհետև չորացնել:

Նյութը կիրառել անհրաժեշտ քանակությամբ, ավելցուկը հեռացնել:

Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։