Klima Anlagen Reiniger

Արտիկուլ՝ 7577, Ծավալ՝ 0.25 լ․

Klima Anlagen Reiniger

Արտիկուլ՝ 7577, Ծավալ՝ 0.25 լ․

Օդորակիչը մաքրող միջոց


Նկարագրություն

Վերացնում է սնկերն ու բակտերիաները ավտոմոբիլային և կենցաղային օդափոխման համակարգերում: Վերացնում է օդորակիչի միացման ժամանակ առաջացած տհաճ հոտերը, հեռացնում է փոշին և աղտոտվածությունները: Բարելավում է մեքենայի սրահի կամ շրջակա տարածքի միկրոկլիման:

Նվազեցնում է մրսածության և թոքային հիվանդությունների առաջացման ռիսկը, դարձնելով ուղևորությունն ավելի հարմարավետ: Հիպոալերգիկ բաղադրություն կիտրոնի բույրով:Աերոզոլային փաթեթավորումը հարմար է անհատական օգտագործման համար:

Klima-Anlagen-Reiniger պարունակում է բրոնոպոլի ջրային լուծույթ, որը ոչնչացնում է բոլոր սնկերն ու մանրէները, այդ թվում  լեգիոնելլան:Ստեղծում է պաշտպանիչ հակաբակտերիալ շերտ: Կիրառման արդյունքում փոշին և բակտերիաների մնացորդները հեռացվում են, վերացնելով տհաճ հոտը:Արդյունքը պահպանվում է 6 ամիս:

• Վերացնում է տհաճ հոտը:

• Վերացնում է սնկերն ու բակտերաները:

• Ձևավորում է պաշտպանիչ թաղանթ:

• Մաքրում է օդային խողովակները:

• Աշխատում է որպես թարմեցնող միջոց:

• Ստեղծում է հարմարավետ միջավայր Ձեր ճամփորդության համար:

• Փորձարկվել է մարդկանց մանրէաբանական անվտանգության համար:

 

Անջատել օդորակիչը, սահմանել ջեռուցման համակարգի նվազագույն շրջանառության / տեղապտույտի ռեժիմ: Նյութի 2/3 ցողել գոլորշացուցիչի մակերեսին, նախօրոք հանելով (առկայության դեպքում) սրահի ֆիլտրը: Նյութի 1/3 ցողել օդային խողովակներում:

Մշակումից հետո սպասել 10 րոպե, այնուհետև չորացնել համակարգը և միացնել ջեռուցումը ամբողջ հզորությամբ:

Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։