Klima Anlagen Reiniger
Արտիկուլ՝ 7577, Ծավալ՝ 0.25 լ․
Klima Anlagen Reiniger
Արտիկուլ՝ 7577, Ծավալ՝ 0.25 լ․
Օդորակիչը մաքրող միջոց
Նկարագրություն
Վերացնում է սնկերն ու բակտերիաները ավտոմոբիլային և կենցաղային օդափոխման համակարգերում: Վերացնում է օդորակիչի միացման ժամանակ առաջացած տհաճ հոտերը, հեռացնում է փոշին և աղտոտվածությունները: Բարելավում է մեքենայի սրահի կամ շրջակա տարածքի միկրոկլիման:
Նվազեցնում է մրսածության և թոքային հիվանդությունների առաջացման ռիսկը, դարձնելով ուղևորությունն ավելի հարմարավետ: Հիպոալերգիկ բաղադրություն կիտրոնի բույրով:Աերոզոլային փաթեթավորումը հարմար է անհատական օգտագործման համար:
Klima-Anlagen-Reiniger պարունակում է բրոնոպոլի ջրային լուծույթ, որը ոչնչացնում է բոլոր սնկերն ու մանրէները, այդ թվում լեգիոնելլան:Ստեղծում է պաշտպանիչ հակաբակտերիալ շերտ: Կիրառման արդյունքում փոշին և բակտերիաների մնացորդները հեռացվում են, վերացնելով տհաճ հոտը:Արդյունքը պահպանվում է 6 ամիս:
• Վերացնում է տհաճ հոտը:
• Վերացնում է սնկերն ու բակտերաները:
• Ձևավորում է պաշտպանիչ թաղանթ:
• Մաքրում է օդային խողովակները:
• Աշխատում է որպես թարմեցնող միջոց:
• Ստեղծում է հարմարավետ միջավայր Ձեր ճամփորդության համար:
• Փորձարկվել է մարդկանց մանրէաբանական անվտանգության համար:
Անջատել օդորակիչը, սահմանել ջեռուցման համակարգի նվազագույն շրջանառության / տեղապտույտի ռեժիմ: Նյութի 2/3 ցողել գոլորշացուցիչի մակերեսին, նախօրոք հանելով (առկայության դեպքում) սրահի ֆիլտրը: Նյութի 1/3 ցողել օդային խողովակներում:
Մշակումից հետո սպասել 10 րոպե, այնուհետև չորացնել համակարգը և միացնել ջեռուցումը ամբողջ հզորությամբ: