Top Tec 4200 5W-30
Արտիկուլ՝ 7661, Ծավալ՝ 5 լ․
Top Tec 4200 5W-30
Արտիկուլ՝ 7661, Ծավալ՝ 5 լ․
HC-սինթետիկ քիչ մածուցիկ (Mid SAPS) շարժիչի յուղ գազային արտանետումների երկակի մշակման համակարգով (DPF) համալրված, թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Նկարագրություն
Խորհուրդ է տրվում եվրոպական ավտոարտադրողների ժամանակակից շարժիչների լայն սպեկտրի համար, օրինակ՝ Volkswagen-Audi (բացառությամբ R5 TDI և V10 TDI, որոնք արտադրվել են մինչև 06.2006, և որոնց համապատասխանում է Synthoil Longtime Plus 0W-30),Mercedes-Benz; BMW; Fiat(2008թ.-ից հետո արտադրված դիզելները), Mitsubishi, Peugeot/ Citroen (սկսած 1999թ.):
Հիանալի համապատասխանում է կորեական արտադրության, DPF ֆիլրտրով համալրված ժամանակակից դիզելային ավտոմեքենաներին:
HC-սինթետիկ (Mid SAPS) շարժիչի յուղ, նախատեսված՝ արտանետվող գազերի չեզոքացման երկակի համակարգով (այդ թվում DPF) համալրված, թեթև մարդատար ավտոմեքենաների շարժիչների համար:
Համապատասխանում է EURO 4 և բարձր էկոլոգիական չափանիշներին:
Top Tec շարժիչային յուղերում կիրառվում են սինթեզի նորագույն տեխնոլոգիայով արտադրված բազային բաղադրիչներ, որոնք աչքի են ընկնում բարձրակարգ պաշտպանիչ հատկություններով:Յուղը պարունակում է հավելանյութերի հատուկ փաթեթ ծծմբի, ֆոսֆորի և քլորի միացությունների նվազեցված պարունակությամբ, ինչն ապահովում է համատեղելիություն չեզոքացման հատուկ համակարգերի հետ և վնասակար նյութերի նվազագույն արտանետումներ:
- Խորհուրդ է տրվում կիրառել DPF և մրի ֆիլտրով դիզելային շարժիչներում:
- Ապահովում է շարժիչի մաքրությունը:
- Յուղի մաքսիմալ արագ մատակարարում շարժիչի բոլոր դետալներին:
- Օպտիմալ ճնշում շարժիչի ցանկացած արագության դեպքում:
- Հուսալի յուղում ցածր և բարձր ջերմաստիճանային պայմաններում:
- Վառելիքի խնայողության լավագույն ցուցանիշներ և վնասակար արտանետումների նվազեցում:
Top Tec 4200 շարժիչի յուղի կիրառումն ապահովում է շարժիչի շահագործման բարձր հուսալիությունը, ժամանակակից թանկարժեք դիզելային շարժիչներից և մրի ֆիլտրերից արտանետվող գազերի չեզոքացման համակարգերի երկարաժամկետ ծառայությունը:
Շարժիչի յուղը փոխարինվում է յուղի ֆիլտրի հետ միասին՝ ավտոարտադրողի ցուցումներին համապատասխան: Յուղի փոխումից առաջ խորհուրդ է տրվում լվանալ յուղային համակարգը:Կարելի է խառնել նմանատիպ բնութագրերով յուղերի հետ:
-API: SN
-ACEA: C3
-MB: 229.31/229.51
-Porsche: C30
-VW: 504 00/507 00
-ACEA: C2
-BMW: Longlife-04 (bis MJ 2018) /Longlife-01 (bis MJ 2018) /Longlife-01 FE (bis MJ 2018)
-Fiat: 9.55535-S3/9.55535-S1
-VW: 500 00/501 01/502 00/503 00/503 01/505 00/505 01/506 00/506 01 (Ausnahme R5 und V10 TDI-Motoren vor 6/2006)
Արտիկուլ | Տարողությունը |
---|---|
7660 | 1 լ․ |
7661 | 5 լ․ |