Top Tec 4300 5W-30

Արտիկուլ՝ 8031, Ծավալ՝ 5 լ․

Top Tec 4300 5W-30

Արտիկուլ՝ 8031, Ծավալ՝ 5 լ․

HC-սինթետիկ սակավամոխիր շարժիչի յուղ:


Նկարագրություն

Խորհուրդ է տրվում 2007թ.-ից հետո արտադրված HONDA բենզինային, Toyota դիզելային, Fiat 2008թ. արտադրության, Peugeot/ Citroen՝ 1999թ. հետո արտադրված շարժիչների համար:

HC-սինթետիկ  (Mid SAPS) շարժիչի յուղ, նախատեսված՝ բազմաստիճան կատալիզատորներով և DPF ֆիլտրով, թեթև մարդատար ավտոմեքենաների բենզինային և դիզելային շարժիչների համար: Կիրառելի է տարվա բոլոր եղանակներին:

Հիանալի համապատասխանում է բնական գազերի (CNG/LPG) օգտագործման հնարավորությամբ ավտոմեքենաների համար:

Top Tec շարժիչային յուղերում կիրառվում են սինթեզի նորագույն տեխնոլոգիայով արտադրված բազային բաղադրիչներ, որոնք աչքի են ընկնում բարձրակարգ պաշտպանիչ հատկություններով:Յուղը պարունակում է հավելանյութերի հատուկ փաթեթ ծծմբի, ֆոսֆորի և քլորի միացությունների նվազեցված պարունակությամբ, ինչն ապահովում է համատեղելիություն չեզոքացման հատուկ համակարգերի հետ և վնասակար նյութերի նվազագույն արտանետումներ:

  • Նվազեցնում է վնասակար արտանետումները:
  • Համատեղելի է արտանետվող գազերի չեզոքացման նորագույն համակարգերի հետ:
  • Ցածր ջերմաստիճանային պայմաններում յուղի արագ մատակարարում շփվող դետալներին:
  • Շարժիչի բարձրակարգ պաշտպանություն մաշումից:
  • Շարժիչի բարձրակարգ մաքրություն:

Top Tec 4300  շարժիչի յուղի կիրառումն ապահովում է շարժիչի շահագործման բարձր հուսալիությունը, ժամանակակից թանկարժեք դիզելային շարժիչներից և մրի ֆիլտրերից արտանետվող գազերի չեզոքացման համակարգերի երկարաժամկետ ծառայությունը:

 

Խորհուրդ չի տրվում խառնել ստանդարտ շարժիչի յուղերի հետ:

-ACEA: C2

-PSA: B71 2290

-Infiniti: Infiniti

-Lexus: Lexus

-Fiat: 9.55535-S1

-Honda: Honda

-Hyundai: Hyundai

-Kia: Kia

-Mitsubishi: Mitsubishi

-Nissan: Nissan

-Suzuki: Suzuki

-Toyota: Toyota

-Subaru: Subaru

Արտիկուլ Տարողությունը
Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։