Top Tec 4600 5W-30

Արտիկուլ՝ 8032, Ծավալ՝ 1 լ․

Top Tec 4600 5W-30

Արտիկուլ՝ 8032, Ծավալ՝ 1 լ․

Յուղը ունի հետևյալ անվանական թույլատրագրերը՝ (dexos2), Ford, VW, BMW, Mercedes-Benz: 2015թ ստանացավ նոր Mercedes-Benz 229.52 թույլատրագիր EURO 5/6 շարժիչների համար,որն էլ հնարավորություն ընձեռնեց ծրագրի մեջ ամբողջությամբ փոխարինել Top Tec 4700 5W-30-ը:


Նկարագրություն

HC-սինթետիկ քիչ մոխրային (Mid SAPS) շարժիչային յուղ, կիրառելի տարվա բոլոր եղանակներին թեթև մարդատար ավտոմեքենաների բենզինային և դիզելային շարժիչներում: Խորհուրդ է տրվում բազմաստիճան կատալիզատորներով և DPF ֆիլտրով ժամանակակից դիզելային շարժիչների համար: Հիանալի համապատասխանում է բնական և հեղուկ գազերի (CNG/LPG) օգտագործման հնարավորությամբ ավտոմեքենաներին:

Top Tec շարժիչային յուղերում կիրառվում են սինթեզի նորագույն տեխնոլոգիայով արտադրված բազային բաղադրիչներ, որոնք աչքի են ընկնում բարձրակարգ պաշտպանիչ հատկություններով:Յուղը պարունակում է հավելանյութերի հատուկ փաթեթ ծծմբի, ֆոսֆորի և քլորի միացությունների նվազեցված պարունակությամբ, ինչն ապահովում է համատեղելիություն չեզոքացման հատուկ համակարգերի հետ և վնասակար նյութերի նվազագույն արտանետումներ:

  • Նվազեցնում է վնասակար նյութերի արտանետումը:
  • Համատեղելի է արտանետվող գազերի չեզոքացման նորագույն համակարգերի հետ:
  • Ցածր ջերմաստիճանային պայմաններում յուղի արագ մատակարարում շարժիչի բոլոր դետալներին:
  • Շարժիչի բարձրակարգ մաքրություն:
  • Բարձրակարգ պաշտպանություն մաշումից:

Top Tec 4600 շարժիչի յուղի կիրառումն ապահովում է շարժիչի շահագործման բարձր հուսալիությունը, ժամանակակից թանկարժեք դիզելային շարժիչներից և մրի ֆիլտրերից արտանետվող գազերի չեզոքացման համակարգերի երկարաժամկետ ծառայությունը:

Խորհուրդ չի տրվում խառնել ստանդարտ շարժիչային յուղերի հետ:

Արտիկուլ Տարողությունը
Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։