Molygen New Generation 5W-40

Արտիկուլ՝ 9055, Ծավալ՝ 5 լ․

Molygen New Generation 5W-40

Արտիկուլ՝ 9055, Ծավալ՝ 5 լ․

HC- սինթեզի տեխնոլոգիայով, ֆիրմային հակաշփումային Molygen հավելանյութի փաթեթով շարժիչային յուղ: Ստեղծվել է մոլեկուլային շփման վերահսկողության/ Molecular Friction Control/ նորագույն տեխնոլոգիայի հիմքով:


Նկարագրություն

HC–սինթեզի և ֆիրմային անտիֆրիկցիոն Molygen հավելանյութերի փաթեթով  յուղը ստեղծված է նորագույն Molecular Friction Control տեխնոլոգիայի հիմքով:

Հարմար է եվրոպական և ռուսական շուկայի ավտոմեքենաների համար: Խնայում է 3,5% վառելիք և զգալիորեն երկարացնում շարժիչի ռեսուրսը: Համապատասխանում է API/ACEA պահանջներին:

Ժամանակակից բազային յուղերի և MFC հիբրիդային տեխնոլոգիայի հիմքով ստեղծված Molygen հավելանյութերի նորագույն փաթեթի բաղադրությունը, յուղին հաղորդում են անգերազանցելի պաշտպանական հատկություններ:MFC (Molecular Friction Control) տեխնոլոգիան աշխատում է շարժիչի դետալների մակերեսային շերտը մոլիբդենի և վոլֆրամի իոններով համակցման սկզբունքով:Արդյունքում մակերեսները ձեռք են բերում ամրության բարձր ցուցանիշ, պահպանելով այն երկարաժամկետ շահագործման ընթացքում:

  • Բարձրակարգ պաշտպանություն մաշումից:
  • Վառելիքի խնայողության բարձրագույն ցուցանիշներ:
  • Ցածր ջերմաստիճանային պայմաններում յուղի արագ մատակարարում շարժիչի բոլոր դետալներին:
  • Նվազեցնում է արտանետվող գազերի էմիսիան:
  • Շարժիչի հիանալի մաքրություն:
  • Յուղի նվազագույն ծախս:
  • Փորձարկվել է տուրբինների, կոմպրեսորների և կատալիզատորների համակարգում:

Շնորհիվ MFC նորագույն բանաձևի՝ Molygen NG 5W-40 շարժիչի յուղը թույլ է տալիս զգալիորեն երկարացնել շարժիչի ռեսուրսը և խնայել՝  վառելիքի ծախսի նվազեցման հաշվին:

Խորհուրդ չի տրվում խառնել ստանդարտ յուղերի հետ:

Արտիկուլ Տարողությունը
Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։