Getriebeoil 85W-90
Արտիկուլ՝ 1954, Ծավալ՝ 1 լ․
Getriebeoil 85W-90
Արտիկուլ՝ 1954, Ծավալ՝ 1 լ․
Հանքային յուղ, փոխանցման տուփի և ռեդուկտորների համար, որտեղ կիրառելի են API GL-4 դասի քսանյութեր:
Նկարագրություն
Համապատասխանում է տրանսմիսիոն յուղերի մեխանիկական փոխանցման տուփերի միջազգային դասակարգման պահանջներին:
GL-4 դասի հանքային տրանսմիսիոն յուղը կիրառվում է թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների մեխանիկական փոխանցման տուփերում՝ ապահովելով սահուն աշխատանքը և հուսալի պաշտպանությունը մաշումից:
Getriebeoil 85W-90 յուղում կիրառվում են բարձրորակ հանքային բազային բաղադրիչներ և հավելանյութերի հատուկ փաթեթ, որոնք ապահովում են հիանալի համատեղելիություն սինխրոնիզատորների նյութերի հետ, և երաշխավորում փոխանցման տուփերի սահուն աշխատանքը:
- Բոլոր տեսակի ցիլինդրային և կոնային փոխանցման տուփերի համար:
- Կիրառելի է տարվա բոլոր եղանակներին:
- Ապահովում է մեխանիկական փոխանցման տուփերի շահագործման բարձր հուսալիությունը:
- Պաշտպանում է մաշվածությունից:
Յուղի փոխումը իրականացվում է համակարգը արտադրող ընկերության կանոնների համաձայն:
-API: GL-4
-MIL-L: 2105
-ZF: TE-ML 16A/TE-ML 17A/TE-ML 19A/Freigabenummer ZF002054
-MAN: 341 Typ E1/341 Typ Z2