Hypoid-Getriebeoil TDL 75W-90
Արտիկուլ՝ 3945, Ծավալ՝ 1 լ․
Hypoid-Getriebeoil TDL 75W-90
Արտիկուլ՝ 3945, Ծավալ՝ 1 լ․
Փոխանցման տուփի ունիվերսալ կիսասինթետիկ յուղ:
Նկարագրություն
Պատկանում է TDL - Total Drive Line դասակարգմանը:Նախատեսված է բոլոր տեսակի տրանսմիսիոն միացությունների համար:Համապատասխանում է տրանսմիսիոն յուղերի մեխանիկական փոխանցման տուփերի և հիպոիդ ռեդուկտորների միջազգային դասակարգման պահանջներին:
GL-4/GL-5 դասի կիսասինթետիկ տրանսմիսիոն յուղը ապահովում է փոխանցման տուփերի սահուն աշխատանքը և հուսալի պաշտպանությունը մաշումից:
Hypoid-Getriebeoil TDL 75W-90 յուղը պարունակում է բարձրորակ սինթետիկ և հանքային բազային բաղադրիչներ, որոնք հիանալի դիմակայում են հնեցմանը, իսկ հավելանյութերի հատուկ փաթեթի շնորհիվ ապահովում բարձրակարգ պաշտպանական հատկություններ և համատեղելիություն սինխրոնիզատորների նյութերի հետ:
- Կիրառման լայն ջերմաստիճանային միջակայք:
- Քսայուղի ճիշտ ընտրության դեպքում վերացնում է սխալմունքի հավանականությունը:
- Օժտված է հիանալի մածուցիկա-ջերմաստիճանային կայունությամբ:
- Ապահովում է բարձր կայունություն ծանրաբեռնվածությունների նկատմամբ:
- Ունի հակաշփումային և մաշման գործընթացից պաշտպանող հատկություն:
- Ունիվերսալ է, ապահովում է տեխնիկայի շահագործման բարձր հուսալիությունը:
Յուղի փոխումն իրականացվում է համակարգն արտադրող ընկերության ցուցումներին համապատասխան:
-API: GL-4/GL-5/MT-1
-Eaton: Eaton
-ZF: TE-ML 02B/TE-ML 08/TE-ML 16B/TE-ML 17B/TE-ML 19B
-DAF: DAF
-MAN: M 3343 Typ M
-Scania: STO 1:0