Kuhler-Dichter
Արտիկուլ՝ 1997, Ծավալ՝ 0.25 լ․
Kuhler-Dichter
Արտիկուլ՝ 1997, Ծավալ՝ 0.25 լ․
Հովացման համակարգի հերմետիկ
Նկարագրություն
Հատուկ միջոց, որը հերմետիկորեն ծածկում է ռադիատորի ոչ մեծ արտահոսքերի տեղերը, զոդման տեղերում մետաղի ծակոտկենությունը, ինչպես նաև շատ փոքր ճաքերը: Հերմետիկացնում է այնպիսի վնասվածքներ, որոնք դժվար են հայտնաբերվում:
Կարելի է օգտագործել բոլոր տեսակի հակասառիչ հեղուկների և հավելանյութերի հետ:Կիրառելի է հովացման և ջեռուցման բոլոր համակարգերի համար:
Պարունակում է ջրի մեջ լուծելի պոլիմեր և մոնոէթիլեն գլիկոլի լուծույթում խառնված պլաստիկի փշրանքներ(пластиковая крошка):Ճնշման անկման և թթվածնի մուտքի ժամանակ ակտիվանում է պոլիմերացման ռեակցիան՝ հերմետիկացնելով հովացուցիչ հեղուկի արտահոսքի տեղերը:
- Հուսալի և երկարաժամկետ հերմետիկացնում է ճաքերը և փոքր արտահոսքերը:
- Համատեղելի է ցանկացած տեսակի հակասառեցուցիչների հետ:
- Չի առաջացնում բացասական կողմնակի ազդեցություններ ջրի պոմպին և տաքացման կոնտուրին:
- Հարմար է ալյումինե ռադիատորների համար:
Kuhlerdichter-ի կիրառումը թույլ է տալիս ինքնուրույն արագ հեռացնել հովացման համակարգի արտահոսքի խնդիրը:
Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և հակասառիչ հեղուկի ծավալից կախված, լցնել հովացման համակարգ՝ անհրաժեշտ քանակով:
250մլ հերմետիկը նախատեսված է 10լ հակասառիչ հեղուկի հետ խառնելու համար:
Թողնել շարժիչը նեյտրալ (холостой) կարգավիճակում , կամ երթևեկել նվազագույնը 10 րոպե:
Հերմետիկը կարող է մնալ համակարգում հակասառիչ հեղուկի ծառայության ժամկետի չափով:
Տարրան պահել դրական ջերմաստիճանային պայմաններում: