Kuhler-Reiniger

Արտիկուլ՝ 1994, Ծավալ՝ 0.3 լ․

Kuhler-Reiniger

Արտիկուլ՝ 1994, Ծավալ՝ 0.3 լ․

Հովացման համակարգը մաքրող միջոց


Նկարագրություն

Արդյունավետորեն մաքրում է կոնտուրների աղտոտվածությունը, յուղի և այլ տեսակ աղտոտվածության նստվածքները: Մաքրում է ռադիատորը, խողովակաճյուղերը և շարժիչի ջրային շապիկը: Մաքրման միջոցն ապահովում է ամբողջական մաքրումը, շարժիչի նորմալ ջերմաստիճանը և աշխատանքի հուսալիությունը:Նախատեսված է հովացման և ջեռուցման բոլոր համակարգերի համար:

Պարունակում է ֆերմենտներ և մակերեսային նյութեր, որոնք հեռացնում են յուղային աղտոտվածություններն ու տիղմը հովացման համակարգից: Աղտոտումները դուրս են գալիս համակարգից հին հակասառիչ հեղուկի հետ միասին:

  • Կիրառելի է ցանկացած տեսակի հովացման համակարգերի համար:
  • Չի պարունակում ագրեսիվ թթուներ և ալկալներ:
  • Հեռացնում է խիտ քսուքը, յուղը, տիղմը:
  • Չի քայքայում ռադիատորներում օգտագործվող նյութը:
  • Համատեղելի է ռետինե և պլաստիկ մակերևույթների հետ:
  • Համատեղելի է հակասառեցուցիչների մեծամասնության հետ:
  • Չեզոքացնում է թթուները:

Խորհուրդ է տրվում օգտագործել հովացման համակարգի հակասառիչ հեղուկի յուրաքանչյուր փոխման ժամանակ:


300մլ հեղուկը նախատեսված է 10լիտր ջրով բացման համար:

  • Անհրաժեշտ է թողարկել շարժիչը և բերել նորմալ աշխատանքային ջերմաստիճանի:
  • Թողնել մեքենան նեյտրալ վիճակում աշխատի 10-30 րոպե:
  • Անհրաժեշտ աշխատանքային ջերմաստիճանը ապահովելուց հետո հեղուկը լցնել հովացման համակարգի մեջ, որտեղ այն կարող է մնալ մինչև 3 ժամ (ներառյալ շարժման ընթացքում):
  • Թափել հովացման համակարգի հեղուկը:
  • Լվանալ համակարգը ջրով:
  • Լցնել նոր հակասառիչ հեղուկը:

Հեղուկը պահել դրական ջերմաստճանային պայմաններում:

Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։