Cera Tec

Արտիկուլ՝ 3721, Ծավալ՝ 0.3 լ․

Cera Tec

Արտիկուլ՝ 3721, Ծավալ՝ 0.3 լ․

Շարժիչի և տրանսմիսիոն յուղի հակաֆրիկցիոն հավելանյութ


Նկարագրություն

Անտիֆրիկցիոն և պաշտպանիչ Cera Tec հավելանյութը պատրաստված է մոլիբդենի և կերամիկական բաղադրիչի միացության հիմքով: Շնորհիվ կերամիկական միկրոէլեմենտների՝ էականորեն նվազեցվում է շարժիչի դետալների շփումը: Բացի գլխավոր ուղղությունից հավելանյութը ամրապնդում է գլանների պատերը և պորշինային օղակների մակերեսները: Հավելանյութը խորհուրդ է տրվում բոլոր ժամանակակից բենզինային և դիզելային շարժիչների համար, որոնցում կիրառվում է ամբողջությամբ սինթետիկ շարժիչային յուղեր: Միանգամյա օգտագործումը բավական է 50.000կմ վազքի համար:

Հավելանյութը պարունակում է հանքային յուղում բորի նիտրիդի հիմքով, միկրո կերամիկական յուղման բաղադրիչ:Նվազեցնում է շփումն ու մաշումը և կանխարգելում է մետաղական մակերեսների կապը:Ստեղծում է կերամիկական միկրոէլեմենտներով ամուր մակերեսային շերտ, որը պաշտպանում է շարժիչը բարձր ծանրաբեռնվածությունների ժամանակ:Ամուր մասնիկների չափսը /0,5 միկրոն/ երաշխավորում է դրանց ազատ ներթափանցումը ֆիլտրերի միջով:

  • Խառնվում է շուկայում առկա բոլոր յուղերի հետ:
  • Զգալիորեն նվազեցնում է շփումը և մաշումը:
  • Նվազեցնում է յուղի և վառելիքի ծախսը:
  • Դիմակայում է բարձր և ցածր ջերմաստիճաններին:
  • Չի բարձրացնում ֆոսֆորի և մրի պարունակությունը շարժիչային յուղում:
  • Փորձարկված է տուրբինային շարժիչներում,DPF ֆիլտրով և չեզոքացման /կատալիզային չեզոքարարների/ համակարգերում:
  • Նպաստում է շարժիչի աշխատանքային կյանքի երկարակեցությանը:
  • Նպաստում է շարժիչի սահուն աշխատանքին:
  • Կանխարգելում է շարժիչի վնասումը ծանր աշխատանքային պայմաններից (յուղի արտահոսք, գերտաքացում):
  • Արդյունքը պահպանվում է մինչև 50.000 կմ վազքի ընթացքում:

CeraTec-ը ավելացվում է նոր շարժիչային յուղին: 500մլ հավելանյութը բավական է մինչև 5լ շարժիչի յուղի համար: Միանգամյա օգտագործումը բավական է 50.000կմ վազքի համար:

Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։