Servolenkungsoil-Verlust-Stop

Արտիկուլ՝ 7652, Ծավալ՝ 0.035 լ․

Servolenkungsoil-Verlust-Stop

Արտիկուլ՝ 7652, Ծավալ՝ 0.035 լ․

Հիդրավլիկ համակարգի հերմետիկ


Նկարագրություն

Հիդրավլիկ համակարգի հերմետիկ, որը պարունակում է ռետինե խտացումները վերականգնող հատուկ հավելանյութեր: Կանխարգելում և փակում է համակարգի արտահոսքերը: Ինչպես նաև մաքրում է հիդրավլիկ հեղուկի մատակարարման ճանապարհները: Բարձրանում է ղեկային կառավարման դետալների ռեսուրսը, երկարացնում է հիդրավլիկ համակարգի հեղուկի աշխատանքային կյանքը, նվազեցնում է վերանորոգման ծախսերը:

Հավելանյութը պարունակում է Seal Sweller, որն առաջացնում է ռետինե և այլ էլաստոմերական նյութերի ընդարձակում, փափկեցնելով դրանք, ինչի արդյունքում դետալներն ավելի լավ են <<պահում>>  աշխատանքային հեղուկները:Բացի այդ հավելանյութն օժտված է հիանալի մաքրող հատկությամբ և պահպանում է մաքրված մակերեսները ագրեգատի համար անվտանգ վիճակում:Պարունակում է հակաօքսիդիչներ և երկարացնում է յուղի կյանքը:

  • Կանխարգելում է յուղի կորուստը:
  • Վերականգնում է էլաստոմերային դետալները:
  • Մաքրում և պաշտպանում է:
  • Բարելավում է ղեկի որակական հատկանիշները:
  • Նվազեցնում է ղեկի յուղի ծերացման և օքսիդացման գործընթացը:
  • Երկարացնում է հիդրավլիկ համակարգի հեղուկի աշխատանքային կյանքը, նվազեցնում է վերանորոգման ծախսերը:

Servolenkungsoil-Verlust-Stop հեղուկն օգնում է օպերատիվ և խնայողաբար լուծել ղեկային համակարգից յուղի արտահոսքի խնդիրը և խուսափել ծախսատար վերանորոգման աշխատանքներից:

Արտահոսքի ժամանակ ավելացնել սերվոպրիվոդների աշխատանքային հեղուկի մեջ: 30մլ հերմետիկը բավական է մինչև 1լ. հեղուկի համար:
Նախատեսված է այն ղեկային համակարգերի համար, որոնցում կիրառելի է ATF II, ATF III և Zentralhydraulik-Oil:
Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։